Հակառակորդը կրակել է Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակել է Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել է նա։

Թորոսյանը տեղեկացնում է, որ ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել