Ադրբեջանցի «բնապահպանները», Վոլկովն ու կյանքի փակված ճանապարհը․ Արցախն այս շաբաթ

  • Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով Շուշի – Քարին տակ հատվածում փակվեց Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Փակման հեղինակները ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստներն» էին։
  • Ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի խոսքը Լաչինի միջանցքում առաջին հենակետի մուտքին մինի-մաքսատուն տեղադրելու մասին։ Արցախյան կողմն ասում է՝ նման մաքսակետ չի լինելու, իսկ Վոլկովը հավաստիացնում է, թե իր խոսքը խմբագրել են։
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայում է։
  • Արցախի նոր կառավարությունը կձևավորվի հունվարին։