Թբղլու, Արցախ․ Մարկոսյանների բազմազավակ ընտանիքն ու նրանց բազմաթիվ խնդիրները

Մարկոսյանների ինը հոգանոց ընտանիքն ապրում է Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում, որտեղ չկան մանկապարտեզ, դպրոց, մշտական ջուր, գազ:

Գյուղի ճանապարհն ասֆալտապատ չէ: Ընտանիքի հինգ անչափահաս երեխաներից չորսը դպրոցական տարիքի է: Նրանք ոտքով մոտ երկու կիլոմետր ճանապարհ են անցնում մոտակա Քոլատակ գյուղի դպրոց հասնելու համար:

Նրանց տունը վթարային վիճակում է. ֆինանսական միջոցները բավարար չեն վերանորոգման համար: