Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում խնդիրները շատ են․ չկա դպրոց, մանկապարտեզ, ասֆալտապատ ճանապարհ, մշտական ջուր, գազ։ Գյուղից 23 աշակերտ հաճախում է հարևան Քոլատակ գյուղի դպրոց։ Թբղլուի գրեթե բոլոր տներում ջուրը երկու ժամ է մատակարարվում։ Ջրի միակ աղբյուրը հաճախ է ցամաքում։ Ամռանն էլ երեք կամ հինգ օրը մեկ է ջուր լինում։ Կան վթարային վիճակում գտնվող շենքեր։ Մոտ 17 տուն տանիքի վերանորոգման կարիք ունի։ Վթարային վիճակում են գտնվում նաև գյուղապետարանի, ակումբի, բուժկետի շենքերը։
Թբղլու, Արցախ․ գյուղ, որտեղ չկա գազ, ջուր, դպրոց, մանկապարտեզ, ասֆալտապատ ճանապարհ
Article Published:
12 Դեկտեմբեր, 2022 12:05
Comments Off on Թբղլու, Արցախ․ գյուղ, որտեղ չկա գազ, ջուր, դպրոց, մանկապարտեզ, ասֆալտապատ ճանապարհ
Post navigation
Posted in: