Թբղլու, Արցախ․ գյուղ, որտեղ չկա գազ, ջուր, դպրոց, մանկապարտեզ, ասֆալտապատ ճանապարհ

Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում խնդիրները շատ են․ չկա դպրոց, մանկապարտեզ, ասֆալտապատ ճանապարհ, մշտական ջուր, գազ։ Գյուղից 23 աշակերտ հաճախում է հարևան Քոլատակ գյուղի դպրոց։ Թբղլուի գրեթե բոլոր տներում ջուրը երկու ժամ է մատակարարվում։ Ջրի միակ աղբյուրը հաճախ է ցամաքում։ Ամռանն էլ երեք կամ հինգ օրը մեկ է ջուր լինում։ Կան վթարային վիճակում գտնվող շենքեր։ Մոտ 17 տուն տանիքի վերանորոգման կարիք ունի։ Վթարային վիճակում են գտնվում նաև գյուղապետարանի, ակումբի, բուժկետի շենքերը։

Մեկնաբանել