Վահրամ Դումանյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներակայացրել։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։ Նա չնշեց, թե որն է նախարարի՝ պաշտոնից ազատման պատճառը․ «առայժմ այսքանը»,- ասաց Մելիքբեկյանը։ Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերի 23-ից։