Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական ասպեկտներ, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և հաղորդակցության ուղիների վերականգնման ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ ։

Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները։