Իրավիճակը Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա

Դեկտեմբերի 12-ին՝ առավոտյան ժամը 10:30-ի սահմանում, քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՍիվիլՆեթի՝ Արցախի թիմը փորձեց մոտենալ դեպքի վայրին, սակայն ռուսական անցակետից առաջ անցնել թույլ չտվեցին: Ստեփանակերտից դուրս գտնվող ոստիկանական անցակետի մոտ դեպի Երևան գնացող մեքենաներ են կուտակված: Մարդիկ սպասում են ճանապարհի բացմանը:

Մեկնաբանել