Սյունիքում աշնանացանի և գարնանացանի ցանքերն ավելացել են

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքի` բերքը լավն է եղել նաև Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում:

Մարզը 2011-2012 թվականների բերքաշրջանում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը: Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը Դ6 հազարով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ, 1 լիտրը՝ Դ350-ով՝ դիզելային վառելիք:

Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար այսօր նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ այցելել է Աղիտու համայնքում գտնվող Իլյիչ Շողունցի և Քաջիկ Հայրապետյանի դաշտերը, որտեղ առատ բերք էր հավաքվում, հա-ից` 40-60 ցենտներ: Այնուհետև նախարարն ու նրան ուղեկցող անձինք եղել են Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանի Դաշնությունից ստացված 280տ աշնանացան ցորենի էլիտային սերմացուն, ծանոթացել են պահպանության պայմաններին:

Մեկնաբանել