Հավաք Ստեփանակերտում՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուց հետո Արցախի մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի հայկական ոստիկանական անցակետի մոտ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանները թույլ չեն տվել նրանց առաջանալ դեպքի վայր:

Հավաքը շարունակվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ նրանց միացել են այլ քաղաքացիներ` քննարկելու ստեղծված իրավիճակը: Հավաքին միացել են Ստեփանակերտի քաղաքապետն ու Ազգային ժողովի պատգամավորներ:

Մեկնաբանել