Համբարձում Մաթևոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից

Վարչապետի առաջարկությամբ նախագահը հրամանագիր է ստորագրել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

Մաթևոսյանը փոխվարչապետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 25-ին։