Դեղորայքի պաշարը սուղ է, միակ ռեանիմոբիլը Երևանում է․ զրույց արցախցի մանկական վիրաբույժի հետ

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու՝ ադրբեջանցիների կողմից երկրորդ օրն անընդմեջ փակ լինելու հետևանքով Արցախում առողջապահության ոլորտում առաջացած խնդիրների ու հնարավոր ճգնաժամի վերաբերյալ ՍիիվիլՆեթը զրուցել է Արցախի «Արևիկ» բժշկական միավորման մանկական վիրաբույժ Մերի Գրիգորյանի հետ։

Աջակցել մեզ

«Այո, խնդիրներ կան, մեր ռեանիմացիոն բրիգադան ռեանիմոբիլով հիվանդ է տեղափոխել Երևան, և չի կարողանում հետ վերադառնալ, եթե Աստված չանի, կարիք ունենանք երեխա տեղափոխել Երևան․․․ Քանի որ չունենք համապատասխան, մանուկներին հարմարեցված ռեանիմոբիլ և չենք էլ կարողանա տեղափոխել», – ՍիվիլՆեթին ասաց Արցախի «Արևիկ» բժշկական միավորման մանկական վիրաբույժ Մերի Գրիգորյանը։

Բժիշկը հայտնեց, որ «Արևիկ» բժշկական միավորումն ունի միայն մեկ ռեանիմոբիլ, որը սպասարկում է նաև շրջաններից երեխաների տեղափոխումը բուժմիավորում։

Ինչ վերաբերում է դեղորայքի ապահովվածությանը՝ Մերի Գրիգորյանի խոսքով, դեռ պաշար ունեն, սակայն այն նույնպես շատ սուղ է, իսկ եթե Հայաստանը Արցախին կապող միակ ճանապահը շարունակի փակ մնալ, օրերի ընթացքում Արցախը կկանգնի աղետի առաջ։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ