ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 %-ով՝ սահմանելով 10,75 %

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 10,75 %։

Աջակցել մեզ

ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12,25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,25 %։

2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը։

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մեկնաբանել