Տարեսկզբից ի վեր Վրաստան է այցելել ավելի քան 2,2 մլն մարդ

2012թ. առաջին 7 ամիսներին Վրաստան այցելած օտարեկրացիների թիվը կազմել է 2,211 մլն մարդ, ինչը 54%-ով գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այսպիսի տվյալներ է հրապարակել Վրաստանի զբոսաշրջությանն ազգային վարչությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Նշված ժամանակահատվածում Եվրոպայից Վրաստան այցելել 920 հազ. մարդ: ԱՊՀ-ից Վրաստն այցելածների թիվը կազմել է 1,187 հազ, ինչը 32%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:

Վրաստան ամենից շատ այցելել են Թուրքիայից՝ 810 հազ. մարդ, որը 107%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Երկրորդ տեղում Ադրբեջանն է 483 հազ., երրորդում՝ Հայաստանը՝ 408 հազ.: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից այցելուների թիվն աճել է 22%-ով: Այս տարվա առաջին 7 ամիսներին Ռուսաստանից Վրաստան է այցելել 237 հազ. մարդ, ինչը 81%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Մեկնաբանել