Սամպդորիան հաղթեց Բարսելոնային և նվաճեց Ժոան Գամփերի գավաթը

Երեկ Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում կայացել է Ժոան Գամփերի գավաթի խաղարկությունը։ Հանդիպել էին տեղի «Բարսելոնան» և իտալական «Սամպդորիան»։ Նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ են տոնել իտալացիները։ Միակ գնդակն 1-ին րոպեին հեղինակել է Սորիանոն։

Տեղեկացնենք նաև, որ խաղից առաջ Ալեքս Սոնգը պաշտոնապես ներկայացվել է որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ։

Բարսելոնա․ Պինտո, Մոնտոյա, Բարտրա, Ֆոնտաս, Պլանաս, Էսպինոզա, Դոս Սանթոս, Ռոբերտո, Դելոֆեու, Վիլյա, Աֆելայ:

Սամպդորիա. Ռոմերո, Բերարդի, Գաստալդելո, Ռոսինի, Կոստա, Սորիանո, Տիսոնե, Օբիանգ, Էստիգարիբիա, Մաքսի Լոպես, Անտոնիո:

Մեկնաբանել