Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրությունում։
***
Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։
Արդեն երկրորդ օրն է՝ բնապայպան ներկայացող ադրբեջանցի ակտիվիստները փակ են պահում նաև Լաչինի միջանցքը՝ Շուշի – Քարին տակ հատվածում։