Գլխավոր Լրահոս

Արցախում կփակեն դպրոցները, կանցնեն էներգախնայողության, ասել է Ռուբեն Վարդանյանը

Արցախում կփակեն դպրոցները, կանցնեն էներգախնայողության, ասել է Ռուբեն Վարդանյանը

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց դպրոցները փակելու մասին և կոչ արեց խնայել էլեկտրաէնէրգիան:

Մի քանի ժամ առաջ Ադրբեջանը Արցախը զրկեց գազամատակարարումից: Բացի նրանից, որ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին դեկտմբերի 11-ից փակել են ադրբեջանցի «բնապահպանները», ադրբեջանցիները Արցախին զրկել են նաև գազամատակարարումից: 

Վարդանյանն ասաց, որ մի քանի օր արդեն գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, որը ստեղծել է մեր հարևան պետությունը ճանապարհ փակելով. «Դա նշանակում է, որ խնայողաբար պիտի մոտենանք մեր ծախսերին՝ հասկանալով իրականությունը, փորձենք պահպանել մեր պահելաձևը: Բայց մյուս կողմից պիտի հասկանանք, որ ճգնաժամը իրականություն է դառնում մեզ բոլորի համար»:

Արցախի պետնախարարը նաև ասաց, որ մենք բոլորս պիտի պատրաստ լինենք պայքարի. «Մենք պիտի ցույց տանք, թե էս վիճակում ով է արցախցին, դիմանում ենք մարտահրավներին և ոչ մեկից չենք վախենում: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք ու հաղթելու»: 

Ռուբեն Վարդանյանը նաև նշեց, որ այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ Արցախի հետ միասին ապրելը անհնար է։

Հայաստանից Արցախ մտնող գազամուղը Լաչինի միջանցքի հին երթուղով է անցնում և չի տեղափոխվել գործող երթուղի։

Տես նաև՝ Արցախում Ադրբեջանից գազ գնելու որևէ նախագիծ, քննարկում կամ մտադրություն չկա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում