ԱՄՆ-ը լիբանանյան բանկին կասկածում է «Հեզբոլլահի» համար փողեր լվանալու մեջ

ԱՄՆ-ի քննչական մարմինները լիբանանյան բանկերից մեկից գանձել են $150 մլն՝ լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորման համար փողերի լվացման կասկածանքով, հաղորդում է BBC-ն։

Դատախազների կարծիքով՝ «Լիբանանա-կանադական բանկը» օգնել է օրինականացնել թմրավաճառքից ու հանցավոր այլ ակտիվությունից ստացված եկամուտները։

Իրավապահ մարմիններում ենթադրում են, որ բանկը ԱՄՆ-ում գնել է օգտագործված ավտոմեքենաներ, ապա դրանք վաճառել է Արևմտյան Աֆրիկայի երկրներում, իսկ եկամուտը՝ թմրանյութերի վաճառքից ստացված գումարների հետ միասին, ուղարկել է «Հեզբոլլահին»։

Վաշինգտոնի կողմից ահաբեկչական համարվող «Հեզբոլլահի» ներկայացուցիչները հերքում են ամերիկյան կողմի մեղադրանքները։

Մեկնաբանել