Իրաքում եզդիների նկատմամբ բռնություններն աճում են

Զեկույցում հետաքրքիր տեղեկություններ կան Իրաքում բնակվող եզդիների մասին: 2011թ. միայն Նինովայի շրջանում ինքնասպան է եղել 74 եզդի: Բացի այդ` եզդիների վրա Իրաքում կազմակերպված հարձակումների հետևանքով զոհվել է 40 մարդ: Ընդհանուր առմամբ, եզդիների նկատմամբ բռնություններն աճել են այն ժամանակ, երբ Իրաքի հյուսիսում քրդերն իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքում:

Չնայած քրդերը եզդիներին քրդեր են համարում, սակայն եզդիների մեծ մասն այն չի ընդունում. նրանք իրենց դիտարկում են առանձին էթնոդավանական խումբ: Վերջին շրջանում մի շարք եզդիական կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել քրդերի հալածանքների դեմ: Նշենք, որ Իրաքի հյուսիսը համարվում է եզդիների բնօրրանը, որտեղ էլ գտնվում են եզդիականության սրբավայրերը:

Մեկնաբանել