Երեկ Թուրքիա է անցել ավելի քան 900 սիրիացի փախստական

Երեկ Սիրիայից Թուրքիայի Հաթայի Ռեյհանլը շրջանի Քուշաքլը, Բուքուլմեզ և Քավալջըք գյուղեր է անցել 944 սիրիացի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, հաղորդում է թուրքական Sabah-ը:

Թուրքիայի անվտանգության ուժերի օգնությամբ` սիրիացիները մինիբուսներով տեղափոխվել են փախստականների համար նախատեսված ճամբարներ:

Նշենք, որ ներկայում Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 100 հազ-ի:

Մեկնաբանել