Արցախ․ հերթեր՝ կենցաղային գազի բալոնները լիցքավորելու համար

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուց մեկ օր անց՝ դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանը խափանեց Արցախի գազամատակարարումը: Այժմ Արցախում լցակայանները գործում են շտապօգնությանը, հասարակական տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիք տրամադրելու համար: ՍիվիլՆեթի՝ Արցախի թիմն այցելեց Ստեփանակերտի հեղուկ գազի ու վառելիքի մատակարարման կետերից մեկը, որտեղ հերթ էր գոյացել կենցաղային գազի բալոնները լիցքավորելու համար: Արցախում հեղուկ գազի ու վառելիքի մատակարար «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի տնօրենը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ բենզին մատակարարում են օպերատիվ շտաբի հետ համագործակցությամբ՝ նրանց տված չեկերով։

Աջակցել մեզ

Մեկնաբանել