Խորեն Գևորը ռինգ դուրս կգա սեպտեմբերի 8-ին

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմենամարտի ռուս Մաքսիմ Վլասովի հետ: Այս մասին հաղորդում է Championat-ը: Մարտը կկայանա Վիտալի Կլիչկո (Ուկրաինա) – Մանուել Չառ (Գերմանիա) չեմպիոնական մրցավեճից առաջ:

Խորեն Գևորը (Խորեն Ավետիսյան) ծնվել է 1980 թվականի մարտի 16-ին: Հայ բռնցքամարտիկը Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 40 մարտում 32 հաղթանակ է տարել և 8 պարտություն կրել: Մրցակիցներին 17 անգամ նոկաուտի է ենթարկել:

Մաքսիմ Վլասովը 25 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում 24 մենամարտ է անցկացրել և ընդամենը 1 պարտություն կրել, 23 հաղթանակներից 12-ը նոկաուտով է տարել: Այս տարի ռուս բռնցքամարտիկը հրավիրվել է Գերմանիա, որտեղ սպարինգ մարտեր է անցկացրել Արթուր Աբրահամի հետ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել