Հայաստանում անտարբերություն է Արցախի իրավիճակի նկատմամբ. Արցախում աշխատող լրագրող

Ստեփանակերտում աշխատող լրագրող Սուրեն Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանում անտարբերություն է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ «Գուցե քաղաքականությունն է այդպիսին, գուցե մարդիկ հոգնել են անդադար պատերազմների ու ճգնաժամերի մեջ լինելուց, սակայն Ադրբեջանի թիվ մեկ նպատակներից մեկն էլ հենց դա է՝ մեզ կիսել, հանել իրար դեմ, դարձնել միմյանց հոգսերի հանդեպ անտարբեր»,- ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ հարկավոր է անտարբերության այդ վարագույրը կոտրել։

Մեկնաբանել