Գազամատակարարման խափանման պատճառով արցախցի երեխաները զրկվել են կրթությունից

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը, ինչի պատճառով Արցախում չեն գործում բոլոր այն դպրոցները, որոնց ջեռուցումը գազով է ապահովվում։ ՍիվիլՆեթն այցելեց Ստեփանակերտի 10-րդ դպրոց, որի նախադպրոցական ու դպրոցական տարիքի հազարից ավելի աշակերտ զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Դեկտեմբերի 16-ին Արցախի գազի մատակարարումը վերականգնվեց։