Կստեղծվի ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթում նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։ Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը զուգահեռ դադարեցվելու է արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը։ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության ղեկավարը կլինեն նախարարի տեղակալներ։ Ոստիկանապետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ։ Ներքին գործերի նախարարը կունենա ևս երկու տեղակալ, որոնք կիրականացնեն բացառապես քաղաքացիական գործառույթներ։ Տեղակալները … Continue reading Կստեղծվի ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը