Վերջին զարգացումները Հալեպի հայկական թաղամասերում

Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին Հալեպի բնակիչները զրկված են էլեկտրաէներգիայից և ինտերնետից, իսկ հեռախոսակապը գործում է ժամանակ առ ժամանակ:

Սիրիայի անվտանգության ուժերը շարունակում են հետապնդել զինյալ ընդդիմադիրներին Հալեպի տարբեր թաղամասերում, Դեր Զորի, Դարաայի, Լաթաքիայի և Համայի շրջաններում, հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Զինված բախումներ են տեղի ունեցել Հալեպի Սեյֆ ադ Դաուլա, Բուսթան ալ Բաշա, Ժդիյդե թաղամասի ալ Հատաբ հրապարակում, Մայսալուն, Կաստալ ալ Հարամի, Սայիդ Ալի և այլ վայրերում, որի հետևանքով ընդդիմադիրները մեծ կորուստներ են կրել: Կառավարական ուժերը կանխել են նաև զինված խմբավորումների ներխուժումը հայաբնակ և քրիստոնյաբնակ Սուլեյմանիա և Ազիզիյա թաղամասեր, որտեղ ևս նրանք կորուստներ են ունեցել: Ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, որ վերջին երկու օրվա ընթացքում Դարաայում, Հալեպում, Իդլիբում և Դամասկոսի գյուղերում ավելի քան 150 մարդ է զոհվել, այդ թվում` 15 երեխա և 4 կին:

Մեկնաբանել