- Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողով
- ՀՔԾ-ն Սաակաշվիլիի վերաբեր տեսագրությունն է հրապարակել
- Ընդդիմադիրներն ու ԵԽ որոշ պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել Սաակաշվիլիին
- Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների թիվը ռեկորդային աճ է գրանցել
-
ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին` արցախցիների հրատապ կարիքները հոգալու
Կառավարությունը ապրիլի 18-ին հավանության է արժանացնելու Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման ֆինանսավորման համաձայնագիրը։ Դրա արժեքը 15 միլիոն եվրո է։ Հարցը ներառված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում։ Հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Աջակցությունը նպատակաուղղված կլինի օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Ծրագրի մեկ այլ բաղադրիչ ենթադրում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները […]
-
ՔՊ-ական պատգամավորին հայհոյած քաղաքացու նկատմամբ տնային կալանք և գրավ է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։ «2024-ի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, կատարել է խուլիգանություն»,- […]
-
Ինչ անել, որ երեխան չունենա «չսիրած» առարկա
Պատահում է այնպես, որ երեխան չի ուզում սովորել որևէ առարկա։ Դա դառնում է տանջանք բոլորի համար՝ երեխայի, ծնողների և ուսուցչի։ Սակայն բազմաթիվ մարդիկ դպրոցն ավարտելուց հետո գտնում են իրենց հենց այն ոլորտում, որի հետ կապված առարկան չեն սիրել դպրոցում։ Ի՞նչ անենք, որ երեխան չունենա «չսիրած» առարկաներ։
-
Ռուսները լքում են Արցախը․ պատճառներն ու հետևանքները
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին որոշումը։ Անդրադարձ է կատարվում այդ որոշման պատճառներին ու հետևանքներին, խոսվում է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղապահության վերաբերյալ գոյություն ունեցած պատկերացումների մասին։
-
Թումանյանի տունը՝ Թբիլիսիում
Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։
-
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ հենց «իրական Հայաստանը» պետք է զբաղվի․
Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարթակներում ապացուցման կարիք չունի, այն ցեղասպանագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, նշում է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ ցեղասպանության փաստի համար կարևոր չէ զոհերի թիվը, ավելին՝ ցեղասպանություն կարող են համարվել անգամ առանց զոհերի գործողությունները։ Նա անդրադառնում է նաև «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» եզրույթների տարբերությանը։ Ըստ Մանուկյանի՝ Հայաստանը պետք է շարունակի միջազգային հարթակներում առաջ տանել Հայոց ցեղասպանության թեման՝ մատնանշելով նաև կուտակված բացթողումները։
-
Պեսկովը հաստատել է՝ ռուս խաղաղապահները հեռանում են Լեռնային Ղարաբաղից
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ «Այո, դա իսկապես այդպես է»,- լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների […]