Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրերը

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- ասված է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության բանակը ևս հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին, ժամը 13:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- հաղորդում է ՊԲ-ն։

Մեկնաբանել