Ժամը 16։30-ի դրությամբ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ

Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել, իսկ դեկտեմբերի 16-ին վերականգնել է Արցախի գազամատակարարումը։