Արգենտինան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Ֆրանսիային և հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Արգենտինան 2:0 հաշվով հաղթում էր խաղում, մեկական անգամ աչքի էին Անխել Դի Մարիային և Լիոնել Մեսին։ Սակայն Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ Ֆրանսիան կարողացավ հավասարեցնել հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակը ևս ոչ ոքի ավարտվեց։ Թիմերը լրացուցիչ 30 րոպեների ընթացքում ևս մեկական գոլերով փոխանակվեցին, Արգենտինայից կրկին աչքի ընկավ Մեսին, Ֆրանսիայից՝ կրկին Մբապեն։

11 մետրանոց հարվածաշարում Արգենտինան 4:2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ։

Մեկնաբանել