Տիգրան Խաչատրյանը կնշանակվի փոխվարչապետ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ։ Դեկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստի ընթացքում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,- ասել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ին Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից։

Մեկնաբանել