Ռուսաստանը պետք է սկսի Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը. Վահե Հակոբյան

Այն, թե Ռուսաստանն ինչ խնդիրներ ունի նույն Ադրբեջանի հետ, մեզ քիչ է հետաքրքրում․ Մոսկվան հանձնառու է ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը: Այս մասին ասում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է սկսի շահագործել նաև Ստեփանակերտի օդանավակայանը՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ հումանիտար բեռներ փոխադրելու համար: Մինչ այդ, սակայն, ՌԴ-ն, կարծում է նա, ապահովության համար պետք է փակի Արցախի երկինքը՝ անխոցելի դարձնելով այն ադրբեջանական զինուժի համար:

Մեկնաբանել