Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է, անհետ կորածներինը՝ 3․ ՔԿ

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։

Աբրահամյանը հայտնեց նաև, որ 3 զինծառայող դեռ համարվում է անհետ կորած։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդն ինտենսիվ կրակ էր վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։