Հայաստանի քաղաքները չունեն զարգացման հստակ տեսլական, իսկ երբ ժամանակին ունեցել են, դա չի դարձել հանրային կառավարման գործիք: Պատճառն այն է, որ չկա քաղաքական կամք, իսկ ճարտարապետ-չինովնիկներն այլ խնդիրներ են լուծում: Այս մասին ասում է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ պետական համակարգում չեն մտածում երկարաժամկետ զարգացման և ռազմավարական նպատակների մասին․ ժամանակին պարզապես գործում էր ընտրակաշառքի, իսկ այժմ՝ շինթույլտվության ինստիտուտը:
-
Դատարանը մերժեց Ջալալ Հարությունյանի պաշտպանի բոլոր միջնորդությունները
Հայկ Ղազարյան Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին: Հունիսի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով դատաքննությունը: Դատավոր Մխիթար Պապոյանը հարց ուղղեց Ջալալ Հարությունյանին՝ արդյոք հետնահանջի հրամանը գործելու դեպքում կարող էին փրկվել զոհվածները և տեխնիկան: Հարությունյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին և նշեց. «Սկզբից էլ իրենք տրամադրված են եղել հրանոթները թողնել ու դուրս գալ: Այսինքն՝ դիմադրելը նրանց մոտ բացակայում էր: Հիմա այդ պայմաններում, թե ինչ վիճակ կարող է ստեղծվել, չեմ կարող ասել»: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա […]
-
Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելը» կավարտի հակամարտությունը․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին «չեզոքացնելու հավանականությունը»։ Այս մասին նա ասել է ABC News-ի հետ զրույցում։ Իսրայելի վարչապետի կարծիքով՝ «դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն»։ Երբ Նեթանյահուին կրկին հարցրել են՝ արդյոք Իսրայելը իրոք կթիրախավորի գերագույն առաջնորդին, նա պատասխանել է, որ Իսրահելն «անում է այն, ինչ անհրաժեշտ է»։ «Այնպես կոչված հավերժական պատերազմը հենց Իրանի ուզածն է, և նրանք մեզ տանում են դեպի միջուկային պատերազմի։ Իսկ Իսրայելն այսօր փորձում է կասեցնել այդ ամենը, դադարեցնել այդ ագրեսիան։ Եվ մենք կարող ենք դա անել միայն՝ դիմադրելով չարի ուժերին»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
-
Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության շենքին
Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության՝ Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին։ Հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղ եթերում, հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։Հարվածի հետևանքով տուժածների մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել։ Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել էր պաշտոնական զգուշացում, որ պատրաստվում է հարվածել Իրանի մայրաքաղաքի այն շրջանին, որտեղ գտնվում է հեռուստաալիքի խմբագրությունը, և կոչ էր արել բնակիչներին անհապաղ լքել տարածքը
-
Ջալալ Հարությունյանի վերաբերյալ դատական որոշումը կհրապարակի հունիսի 18-ին
Հայկ Ղազարյան Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին. Վերաքննիչ քրեական դատարանը այս որոշումը կայացրեց հունիսի 16-ի նիստի ավարտին։ Հարությունյանը անցնում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» քրեական գործով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, Պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում […]
-
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ տեղակալները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՍիվիլՆեթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հստակեցրել է, որ վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում։
-
«Հավաստի աղբյուրներն» ու մեդիայի չիրականացած կանխատեսումները
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հայկական մեդիայում հաճախ կարելի է հանդիպել ամենատարբեր կանխատեսումների՝ սկսած առաջիկա պաշտոնանկություններից մինչև արտաքին քաղաքական աշխարհացունց զարգացումներ։ Շատ դեպքերում դրանք ուղեկցվում են հստակ ժամկետներով։ Բայց արդյոք կանխատեսումներն իրականանո՞ւմ են։ #CivilNetCheck-ը վերանայել է վերջին ամիսներին հրապարակված նման պնդումներն ու արձանագրել, որ դրանց մեծ մասը իրականություն չեն դարձել։ Հայաստանը չի երկարացնելու ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը Կանխատեսում․ «Հրապարակ» օրաթերթը 2024-ի նոյեմբերին գրել էր, թե Հայաստանն առաջիկայում չի երկարացնի Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը, որի երկամյա մանդատն ավարտվում էր 2025-ի փետրվարին։ «Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը»,- գրել էր թերթը։ Իրականություն․ ԵՄ դիտորդների երկամյա ժամկետը […]
-
Ցեմենտի մաքսատուրքի քառապատկումը և Արամ Սարգսյանի որդու բիզնեսը
Գևորգ Թոսունյան Ազգային ժողովը մայիսի 29-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով քառապատկվում է ցեմենտի ներկրման պետական տուրքը, միաժամանակ զրոյական մաքսատուրք է պահպանվում կլինկերի ներմուծման համար։ Հայաստանում կլինկերի հիմնական ներմուծողը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի որդուն՝ Գուրգեն Սարգսյանին պատկանող «Շինցեմենտ» ընկերությունն է։ «Հանրապետություն» կուսակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկերն է Երևանի ավագանում, ինքը՝ Արամ Սարգսյանը, տարբեր հարցերում հանդես է գալիս կառավարության քաղաքականության պաշտպանությամբ։ «Պետական տուրքի մասին» օրենքում էկոնոմիկայի նախարարության ներկայացրած փոփոխություններով ցեմենտի ներկրման մաքսատուրքը քառապատկվեց՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման համար 2,000 դրամից դարձավ 8,000 դրամ։ Ցեմենտի ներկրման մաքսատուրքին զուգահեռ չբարձրացվեց կլինկերի ներկրման մաքսատուրքը։ Կլինկերը (Clinker) […]