Գիշերը Երևանի և մի շարք մարզերի ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

«Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Դեկտեմբերի 21-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ ձյուն»,- տեղեկացնում է Կենտրոնը։

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք այստեղ։