Ադրբեջանն ու Թուրքիան միաձայն հայտարարում են, որ Լաչինը փակել են ռուսները. Գեորգի Միրզաբեկյան

Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանը մոռանա Արցախի խնդրի մասին, ասում է տարածաշրջանային հարցերով ՍիվիլՆեթի փորձագետ Գեորգի Միրզաբեկյանը։ Նրա խոսքով՝ ճանապարհը բացելուց հետո անգամ Ադրբեջանը տարաբնույթ սադրանքների միջոցով փորձելու է հասնել իր նպատակներին։ «Ադրբեջանը ամեն կերպ փորձում է նաև միջազգային հանրությանը համոզել, որ Արցախն իրենց ներքին խնդիրն է, նրանք նաև փորձում են վարկաբեկել ռուսական խաղաղապահ ուժերին»,- ասում է Միրզաբեկյանը։ Նրա կարծիքով՝ եթե պատերազմից հետո խաղաղապահներից դժգոհում էր միայն ադրբեջանական ընդդիմությունը, ներկայում այդ ճանապարհով է գնում նաև Ադրբեջանի իշխանությունը։