Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը, նրա դուստրերը և եղբորորդին հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան

Սերժ Սարգսյանը, նրա դուստրերը և եղբորորդին հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը,  հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում։ Այդ մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակից։ 

Նախնական դատական նիստը նշանակված է հունվարի 19-ին, դատավոր է նշանակվել Աշխեն Ղարսլյանը։

Գլխավոր դատախազության կողմից երբևէ չի հաղորդվել Սերժ Սարգսյանին ու նրա դուստրերին՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով ներգրավելու մասին։ 

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթով անցնում էր նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու նրա կինը։ Նրանք ևս հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան հունվարի 19-ին՝ որպես պատասխանողներ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում