Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար:

Ավելի վաղ որոշման մասին հայտարարել էր Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ սա իր՝ պաշտոնը ստանձնելուց հետո նախարարի առաջին նշանակումն է․ «Ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, որը Հայաստանից եկել է Արցախ մեզ հետ միասին։ Նա այստեղ է առողջապահության ոլորտի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Նա ունի մեծ փորձ և վստահ եմ, որ այս իրավիճակում կդառնա մեր թիմի շատ կարևոր անդամներից մեկը»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել էր Վարդանյանը։

Սամվել Ավետիսյանը 2011-2016 թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Նրա կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

***

Արցախի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրերով Արցախի կառավարության 11 նախարարներից 9-ն ազատվել էր պաշտոնից։ Իրենց պաշտոններում մնացել էին միայն պաշտպանության ու ներքին գործերի նախարարները։

Նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվել էր Արցախ պետական նախարար: Մինչ պաշտոնը ստանձնելը Վարդանյանը հայտարարել էր, որ պատրաստ կլինի ընդունել Արցախի նախագահի՝ պաշտոնը ստանձնելու առաջարկը, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

Մեկնաբանել