Ինչպես դաջվել աշակերտի հիշողության մեջ․ ուսուցչի «ձեռնարկ»

Շատերիս կյանքում եղել են ուսուցիչներ, որոնց մենք հիշում ենք ոչ թե նրանց փոխանցած գիտելիքի համար, այլ որովհետև նրանք մեր մանկանան հիշողության մեջ տպավորվել են որպես կերպար։ Ցավոք, շատ հաճախ այդ կերպարը մեր մանկանան նուրբ հոգեբանության համար ունեցել է ծանր հետևանքներ, որոնք հետապնդում են մեզ ամբողջ կյանքում։ Այս հաղորդումը այն ուսուցիչների համար է, որոնք ձգտում են այդպիսին լինել իրենց աշակերտների համար՝ հավերժ հիշվող կերպար։