Արցախում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախում գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունից նշում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում․ «Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:

Եվս 11 բուժառու գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 10-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել