Փաշինյանը դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը պատրաստվում է Սանկտ Պետերբուրգում մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նիստին»,- ասել են կառավարությունից։

Հարցին, թե նիստի շրջանակներում նախատեսվում է հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կառավարության մամուլի ծառայությունից պատասխանել են, որ այս պահին կա միայն նիստին մասնակցելու օրակարգ:

Մեկնաբանել