10 օր՝ շրջափակման մեջ. Ստեփանակերտում միրգ-բանջարեղենի շատ խանութներ փակ են

Տասն օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դեկտեմբրի 12-ից ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը՝ երեխաներ, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից հնարավոր չէ Արցախ հասցնել սննդամթերք ու դեղորայք: Ստեփանակերտում միրգ-բանջարեղենի շատ խանութներ արդեն փակ են, դեղատներում էլ որոշ դեղեր վերջացել են: