Standard&Poor’s-ը՝ Ադրբեջանի տնտեսության աճի մասին

Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի տեմպերը դանդաղորեն կարագանան և 2012թ. կկազմեն 3%, 2013թ. կկազմեն 5%՝ պայմանավորված նավթարդյունաբերության ծավալների մեծացմամբ և նավթի գնի բարձրացմամբ, ինչը, իր հերթին կհանգեցնի արտահանումներից ստացվող եկամուտների մեծացմանը: Այսպիսի եզրակացություն է պարունակում միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալության ուսումնասիրությունը, հաղորդում է Trend-ը: Ըստ գործակալության մասնագետների՝ 2012թ. Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կաճի մինչև $7063, ինչը դեռևս զգալիորեն զիջում է Ղազախստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների համապատասխան ցուցանիշին: Գործակալությունում նշում են, որ առաջիկայում ՀՆԱ-ի աճի տեմպը բարձր չի լինի՝ ի տարբերությոն 2005-2010թթ.: S&P-ի բազային սցենարի համաձայն՝ 2013-2015թթ. արդյունահանման աճը կկայունանա տարեկան 50 մլն տ մակարդակում՝ հաշվի առնելով ներդրումների ներկայիս մակարդակը: S&P գնահատմամբ՝ նավթագազային ոլորտը կապահովի երկրի պետբյուջեի եկամուտների 62%-ը, ևս 10%-ը կապահովվի ոլորտից ստացվող հարկերի հաշվին: