Ադրբեջանցիները խաղաղապահների ավտոշարասյանը թույլ չեն տվել անցնել Լաչինի միջանցքով

Ադրբեջանցիները ՌԴ խաղաղապահների ավտոշարասյանը թույլ չեն տվել անցնել Լաչինի միջանցքով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ռուս խաղաղապահը Լաչինի միջանցքում մոտենում է ադրբեջանցի «բնապահպաններին»՝ խնդրելով բացել ճանապարհը խաղաղապահների ավտոշարասյան համար։ Մերժում ստանալով, նա բեռնատարների վարորդներին հրամայում է շրջվել և հեռանալ։ Սա ադրբեջանական կեղծ պատմույթի ևս մեկ ապացույց է»,- Թվիթերի իր էջում գրել է Ստեփանյանը:

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել