Ստամբուլյան կոնվենցիան կօգնի բարձրացնել կին զինծառայողների հանդեպ վայրագությունների հարցը

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացումը, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, միայն կօգնի Հայաստանին։ Ստամբուլյան կոնվենցիա անվամբ ավելի հայտնի այս իրավական փաստաթուղթը ստորագրվել է նախկին իշխանության օրոք՝ 2017-ի վերջին, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք դեռևս չի վավերացվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը Հայաստանին կտա նաև միջազգային ևս մեկ հարթակ՝ բարձրաձայնելու տարաբնույթ խնդիրներ, այդ թվում՝ հակառակորդի կողմից կին զինծառայողների նկատմամբ վերջին վայրագությունների հարցը։

Մեկնաբանել