Գերմանիայում որոշել են բարձրացնել նախկին նախագահների թոշակները

Գերմանիայի իշխանությունները որոշել են բարձրացնել երկրի նախկին նախագահների թոշակները։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը՝ վկայակոչելով 2013թ․ բյուջեի նախագիծը, որը հայտնվել է պարբերականի տնօրինության ներքո։ Նախկին նախագահների թոշակները կբարձրանան տարեկան €18 հազ-ով և կկազմեն տարեկան €217 հազ․։ Այս տեղեկատվությունը հաստատել են կանցլերի աշխատակազմում։

Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի, ինչպես նաև այս պաշտոնը զբաղեցրած այլ քաղաքական գործիչների թոշակի բարձրացումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել գերմանական հասարակությունում։ Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության՝ բյուջետային քաղաքականության գծով փորձագետ Յուրգեն Կոպելին Վուլֆին առաջարկել է հրաժարվել թոշակի բարձրացումից՝ կապված նրա դեմ առաջադրված կոռուպցիայի մեղադրանքների հետ։ Բացի նրանից՝ մյուս նախկին նախագահներին նույնպես հարկ է մտածել հավելյալ վճարումներից հրաժարվելու մասին՝ «դրանից նրանք ավելի աղքատ չեն դառնա», կարծում է Կոպելին։

Քրիստիան Վուլֆը հրաժարական տվեց այս տարվա փետրվարին բիզնեսի հետ կապերից անձնական շահ քաղելու և ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքների պատճառով։ Ներկայում նրա նկատմամբ հետաքննություն է իրականացնում Հանովերի դատախազությունը։

Վուլֆի պաշտոնաթողությունից հետո ընդդիմությունը կոչ էր անում նրան ընդհանրապես զրկել նախագահական թոշակից։ Համաձայն հարցումների՝ գերմանացիների մեծ մասը կողմ է եղել այս առաջարկին։

Մեկնաբանել