Որպես հայր շատ լավ եմ հասկանում ձեր ապրումները. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ծնողների հետ, որոնց երեխաները շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում։
Որպես հայր շատ լավ եմ հասկանում ձեր ապրումները. Ռուբեն Վարդանյան
Post navigation
Posted in:
Որպես հայր շատ լավ եմ հասկանում ձեր ապրումները. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ծնողների հետ, որոնց երեխաները շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում։
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», մարտի 28-ին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը։ «Ֆրանսիան երեսուն տարի մեր տարածքները բռնազավթած Հայաստանին սպառազինություն մատակարարելով և ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ ռևանշիստական տրամադրություններ է արթնացնում [Հայաստանում], նրան նոր պատերազմի է դրդում և նորից ձգտում է Հարավային Կովկասը պատերազմական թատերաբեմի վերածել», – ասել է Նաղիևը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը անհանգստացնում է մի շարք արևմտյան երկրների, որոնց նպատակները մեր տարածաշրջանում ոչ այնքան խաղաղության ու կայունության ապահովումն են, որքան երկու երկրների [Հայաստան-Ադրբեջան] սահմանին «դիտորդական առաքելության» անվան տակ գործունեության ծավալումը»։ Ադրբեջանցի պաշտոնյան այդ համատեքստում մասնավորապես թիրախավորել […]
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին մարտի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, բայց Կազմակերպությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունվող որոշումների մասին։ «Մենք վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ ՀՀ վերնախավում որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են։ Բայց հույս ունենք՝ ՀՀ իշխանությունը կդրսևորի քաղաքական սթափություն կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների հետ կապված։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել Է […]
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։ Միլլերը չի բացառել, որ հանդիպմանը քննարկվեն նաև հայ-ադրբեջանական խնդիրները: «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները»,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի խոսնակը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե Վաշինգտոնի […]
Մարտի 27-ին թատերական աշխարհը տոնում է մասնագիտական տոնը՝ Թատրոնի համաշխարհային օրը։ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արդեն 88 տարի է՝ առանձնահատուկ պատրաստվում է մասնագիտական տոնը նշելուն։ Այս տարի բեմադրել են չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված։
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը այդ հանդիպման վերաբերյալ։
Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման ընտրություններում շատ կարևոր է Ստամբուլի ընտրապայքարը․ այն կարող է վճռել 2028-ին Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակցին, նշում է գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Քոփթաշը համարում է, որ ներկայում Ստամբուլի քեմալական քաղաքապետ Իմամօղլուի իրական մրցակիցը ոչ թե իշխող կուսակցությունից առաջադրված Մուրադ Քուրումն է, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հրապարակախոսը անդրադառնում է քրդական տրամադրություններին՝ նշելով, որ հենց նրանց ձայներն են որոշելու Ստամբուլի հաղթողին։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի […]
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Քննչական կոմիտեն պնդում է, թե «Ազգային ժողովրդավարական բևեռի» գրասենյակում կատարել է խուզարկություն և զենք-զինամթերք հայտնաբերել։ Մինչդեռ, ԱԺԲ-ն հակադարձում է, թե իրենց գրասենյակում խուզարկություն չի իրականացվել։ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մարտի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքից հետո բացահայտվել է, որ ներխուժող անձինք «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունից են։ Ձերբակալումից հետո ՔԿ-ն մարտի 26-ին հաղորդել է, որ մեղադրյալների ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակության վայրերում ու կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքում կատարվել է 23 խուզարկություն։ «Մասնավորապես, նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել է 2 մարտական նռնակ և քննության համար […]