Հակառակորդը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ․ ՊՆ

Հակառակորդը կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել