Հայաստանի ինշխանությունը լայնածավալ աշխատանքներ է անում Լաչինի միջանցքի բացման համար․ Գրիգորյան

Հայաստանի ինշխանությունը լայնածավալ աշխատանքներ է կատարում Լաչինի միջանցքի բացման համար, դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր ինշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի և միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն՝ բեռների և մարդկանց տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության տեղի ունենա»,- ասաց Գրիգորյանը։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 12-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել