Պետք է վերականգնել Լաչինով երթևեկությունը և լուծել հանքերի հարցում տարաձայնությունները․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի պաշտոնակցի հետ Մոսկվայում քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Լավրովը նշեց, որ ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար։ «ՌԴ դիրքորոշումն այն է, որ պետք է հնարավորինս շուտ վերականգնել ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը, և կարգավորել տարածաշրջանի հանքերի շահագործման հարցում տարաձայնությունները։ Բոլորը պետք է հավատարիմ մնան 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով ստանձնած պարտավորություններին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է Ադրբեջանի հետ եռակողմ խորհրդակցություններից։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Ռուսաստանն օրակարգից չի հանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների … Continue reading Պետք է վերականգնել Լաչինով երթևեկությունը և լուծել հանքերի հարցում տարաձայնությունները․ Լավրով